Օրվա անեկդոտը․ Նիկոլն ու Սերժը գրшզ են գшլիս, թե ում ԱԺ նшխшգшհն Է ավելի խելшցի

407

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը. «Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը գրազ են գալիս, թե ում Ազգային ժողովի նախագահն է ավելի խելացի: Նիկոլ Փաշինյանը զանգահարում է Միրզոյան Արարատին և հարցնում է.

Հորիցդա, մորիցդա, բայց ոչ քուրդ է, ոչ էլ ախպերդ է, ովա՞։ Վայրկյան հետո Արարատ Միրզոյանը պատասխանում է -Ես եմ։ Այնուհետև Սերժ Սարգսյանն է զանգում Գալուստ Սահակյանին և նույն հարցն է տալիս:

Ալո, Գալուստ Գրիգորիչ։ չէ, ինչ փրկիչ․ Սերժն է․ լսի, հորիցդ է, մորիցդ է, սակայն ոչ քուրդ է, ոչ էլ ախպերդ է, ովա՞։ Խառնված Գալուստ Սահակյանը տաս րոպե է ուզում պատասխանելու համար և շուտ զանգում է Աշոտյանին:

Ալո, Արմեն, լսի, հորիցդ է, մորիցդ է, սակայն ոչ քուրդ է, ոչ էլ ախպերդ է, ովա՞Վայրկյան անց Աշոտյանը պատասխ անում է -Ես եմ։ Գալուստ Գրիգորիչը շուտ հետ է զանգում Սերժ Սարգսյանին․ Ալո, Սերժ Ազատիչ, իմացել եմ․

մեր Արմենն է՝ Աշոտյան․ Գալուստ Գրիգորիչ, հո դու տուպոյ չես, Արարատ Միրզոյանն է։