Գոռ Սահակյանը` ծանրամարտի Եվրոպայի պատանիների չեմպիոն

138

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում ընթացող ծանրամարտի մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց երկրորդ ոսկե մեդալը:

Պատանիների մինչև 67 կգ քաշային կարգում հանդես եկող Գոռ Սահակյանը երկամարտի 301 կգ արդյունքով գրավեց առաջին տեղը և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: 18-ամյա ծանրորդը փոքր ոսկե մեդալներ նվաճեց նաև պոկում և հրում վարժություններում:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ նույն մրցումներում ոսկե մեդալ էր նվաճել Գառնիկ Չոլակյանը: