8000 դրամ չունեի, որ երեխաս գնա պարի, նախկին ամուսինս էլ խա բեց ու չտվեց. ամբողջ ճշմարտությունը Նաիրա Մովսիսյանի նախկին ամուսնու՝ հայրական իրա վունքներից զրկվելու մասին (տեսանյութ)

138

Գաղտնիք չէ, որ Նաիրա Մովսիսյանի նախկին ամուսինը՝ Վան Հակոբյանը, զրկված է հայրական իրավունքներից. «Շատերը դա ուղիղ իմաստով են հասկացել, պետք է չակերտներ դնեի: Իմ վրիպումն է: Որպես ծնող իմ երեխային նման բան չեմ ասի: Երբ ընտանիք ես կազմում, բայց չի ստացվում, երեխան չպետք է տուժի, պետք է շփվի հոր հետ: Մեր դեպքում ես չեմ զրկել նրան հայրական իրավունքներից, այլ դատարանն է դա արել, նույնիսկ դա տին չեմ եղել: Երբ շահարկվում է երեխայի անունը,

սակայն գործողություն չի արվում, հասկանում ես, որ ինչո՞ւ պետք է ամեն տեղ ասես, որ շփվում են: Մի շրջան ես արգելել էի, որ շփվեն, քանի որ դա կվնա սեր ոչ միայն երեխային, այլեւ՝ ինձ: Ես նաեւ ընդունում եմ, որ նա հարցազրույցներում նշում է, որ հանուն երեխայի պատեր ջարդող չի. դա մարդու տեսակ է»: Ըստ Նաիրա՝ մի շրջան էլ հասկացավ, որ իր երեխան պետք է ունենա եւ հայր, եւ մայր: Դերասանուհու խոսքով՝ փորձեց շփման եզրեր գտնել նրա հետ, սակայն նախկին ամուսինը երեխայի հետ շփվեց միայն 4 օր:

Նաիրա խոսքով՝ նախկին ամուսինը ֆինանսապես երբեք չի օգնում, նույնիսկ այն ժամամակ, երբ ինքը ֆինասական խնդիրներ ուներ: «Երեխաս ասաց՝ պապան էլի խաբեց պարի փողը չտվեց: Աղջիկս չգնաց պարի, որովհետեւ ֆինանսապես ծանր շրջան էր, չէի կարող 8000 դրամ պարին հատկացնել: Ես նրան ասել էի, որ եթե գումար էլ չունես, ուղղակի եղիր երեխայի կողքին: Վերջին անգամ զգ ուշացրել էի, որ եթե այս անգամ էլ անհետանաս, այլեւս չի տեսնի երեխային: Դա տեւեւց ընդամենը 4 օր, նա էլի անհետացավ, իսկ ես թույլ չեմ տա կոտրեն երեխայի հոգին»: