Մի տղա բարձրացшվ,մի թևը չկшր,ոտքն էլ կարծես պրпթեզ էր․․․Ցաաшվդդ տանեմ, կներես ինձ,ոտերդ եմ ընկնում,կներես ինձ․․․

147

Ֆեյսբուքյան օգտատեր Ռիտա Դանիելյանը գրում է․ Մի անգամ տրանսպորտից օգտվելիս մի տղա բարձրացավ,մի թևը չկար,ոտքն էլ կարծես պրոթեզ էր։ Տեղ զիջեցին նստեց։ Մինչ այդ տրանսպորտում հնչող ծիծաղներն ու բարձր ձայները մի վայրկյանում քարացան օդում։ Բոլորս մեր արցունքները զսպեցինք,բոլորիս կոկորդները քարաց ավ։ Մի քանի կանգառից էս տղան վարորդին խնդրեց կանգառից դուրս կանգնել (դե մենք հասկացանք,թե ինչու)։Վարորդը,որը մինչ այդ չէր նկատել տղայի ով լինելը, սկսեց բարկանալ,թե — Ասա թե մի երկու քայլ էր,էն կանգառում իջնեիր,կամ էլ համբերի մյուսում կիջնես,չեմ հասկանում էս ինչ սերունդա տոոոո???

Մինչ որևէ մեկս կհասցներ զգուշացնել վարորդին,որ նորմալ խոսա,վարորդն ինքը շրջվելուց նկատեց տղային… Վարորդը տղային նկատելուց հետո կանգնացրեց երթուղայինը հենց փողոցի մեջտեղում ու իջավ մեքենայից,եկավ գրկեց էս տղային ու ասաց.

-Ցաաավդդ տանեմ, կներես ինձ,ոտերդ եմ ընկնում,կներես ինձ,- հեկեկում էր ու խփում ինքն իր գլխին։ Էդ պահին ոչ մեկս այլևս ի վիճակի չէինք զսպելու մեր արցունքները Տղան հուզված իջավ տրանսպորտից ու գնաց գլխիկոր։

Վարորդը այլևս չշարունակեց վարելը,բոլորիս խնդրեց որ իջնենք,ու գնաց։ Երբեք չեմ մոռանա էդ մարդու տառապանքը, երբեք չեմ մոռանա էդ տղային