Երբ սև-սպիտակ լուսանկարներն ավելի հետաքրքիր են, քան գունավորները. 3 անսպասելի ռետրոլուսանկարի պատմություն

97

Թվում է՝ ռետրոլուսանկարները ձանձրալի երևույթներ են։ Իսկապես, այս մտքի հետ հաճախ կարելի է համաձայնել, սակայն գոյություն ունեն նաև այնպիսի լուսանկարներ, որոնք կարող են հետաքրքրել ու անգամ ապշեցնել։

Փղի «անկումը»

Նախապես հարկավոր է նշել, որ կենդանին չի տուժել, և, առհասաակ, լուսանկարն ամբողջովին իրական չէ։ 20-րդ դարի կեսին նման որակի ֆոտոշոփ է հնարավոր եղել անել, սակայն լուսանկարում պատկերված պատմությունն իրականում տեղի է ունեցել։

1950 թ. ամռանը Գերմանիայի Վուպերտալ քաղաքի կրկեսի տնօրենը մտածում էր, թե ինչպես է կարելի ավելացնել այցելուների թիվը։ Նա որոշեց այդ կապակցությամբ իր բոլոր չորքոտանի կենդանիներին, այդ թվում՝ Տաֆի փղին, շրջել վերգետնյա միալար ճանապարհի վրայով։

Հսկա կենդանուն այդ գաղափարը, կարծես, դուր չէր եկել։ Փիղը խուճապի է մատնվել, վախեցել և սկսել վազվզել գնացքում։ Աշխատակիցները նրան բռնել չեն կարողացել։ Արդյունքում փիղը կոտրել է գնացքի ապակին և վագոնից՝ 12 մ բարձրությունից, ընկել գետը։ Հրաշքով կենդանին փրկվել է։

Սակայն հիմար մարքեթինգային գաղափարն աշխատել է, չնայած ոչ այնպես, ինչպես ի սկզբանե նախատեսել էր կրկեսի տնօրենը։ Հայտնվել են որոշ մասնագետներ, որոնք անմիջապես դեպքը «պատկերել են» լուսանկարի վրա։

Ես նայում եմ եղնիկին, նա՝ ինձ

10

Այս արտասովոր լուսանկարում եղնիկը նստած է սրահի կենտրոնում, իսկ շուրջ նստած են բազմաթիվ մարդիկ։

Դժվար է հավատալը, սակայն այս մարդկ նկարիչ-մուլտիպլիկատորներ են։ Շատերը կհիշեն եղնիկի մասին «Բեմբի» հայտնի մուլտֆիլմը։ Հենց այս եղանակով էլ ստեղծվել է Բեմբիի կերպարը։ Մուլտֆիլմը ստեղծողները ցանկացել են հնարավորինս բնականին նման ստեղծել եղնիկի կերպարը, սակայն հետո հասկացել են, որ առավել կարևոր է ոչ թե իրականին նմանությունը, այլ էմոցիոնալությունն ու պատկերի մինիմալիստականությունը։

Մեկուսացուցիչ

Լուսանկարում Հյուգո Հերնսբեկն է՝ բիզնեսմեն, գյուտարար և գիտական ֆանտաստիկայի աշխարհում առաջին ամսագրի՝ «Amazing Stories»-ի հիմնադիրը։

20-րդ հարյուրամյակի սկզբին, երբ նա 20 տարեկան էր, տեղափովեց Լյուքսեմբուրգից Միացյալ Նահանգներ։ Այնտեղ տաղանդավոր երիտասարդը հիմնեց իր ընկերությունը, որը մասնագիտացված էր էլեկտրական դետալների ներմուծման ոլորտում։ Մեկ տարի անց ընկերությունը մեծ համբավ ձեռք բերեց։ Սակայն Հյուգոյի մեծագույն կիրքը ամսագրի ստեղծումն էր։

Լուսանկարում Հյուգոն 1925 թ. դիրքավորվել է իր հերթական «գլուխգործոցով», որն անվանել է «Մեկուսացուցիչ»։ Ըստ նրա՝ այս իրը պետք է բարելավեր կենտրոնացվածությունն ու ուշադրությունը, քանի որ որտաքին ձայները խլանում էին, իսկ աչքերը տեսնում էին միմիայն դիմացում դրված առարկան։ Ի դեպ, մեկուսացուցիչին ամրացված էր նաև թթվածնով հագեցած բալոն։