Գազամատակարարման պլանային ընդհատումներ

99

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա»-ն:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրությունում: