Մինչև կես միլիոն դրամի տուգանք՝ հեղուկ գազի առևտրի կետերում վաճառողի կողմից թույլ տրված խախտումների համար

156

Շուկայի վերսհսկողության տեսչական մարմինը հայտնում  տեղեկացնում է․«Մարտի 24-ին ՀՀ Ազգային ժողովը փոփոխություններ է կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում, որի համաձայն՝ հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում վաճառողի կողմից վառելիքի անվանման, նպատակային նշանակության (կոմունալ-կենցաղային և արտադրական սպառման համար կամ որպես ավտոմոբիլային տրանսպորտի շարժիչային վառելիք) վերաբերյալ տեղեկատվությունը վառելիքաբաշխիչ սարքավորումների վրա չտեղադրելը․

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով (200.000 դրամ):

Նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով (500.000 դրամ):