Սպասվում է անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով

131

Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 21-ի ցերեկը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 22-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում, 24-ին՝ կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20մ/վրկ արագությամբ:

Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 21-ի և 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 22-23-ին հիմնականում կեսօրից հետո, 25-ի գիշերը՝ առանձին շրջաններում, 24-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 22-24-ին աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով: