Այսպիսի պահածnյի անգամ 40 բանկան քիչ կլինի… փակnց, nր կգերի բnլnրին

230

Առանձնահատուկ բուլղարական պղպեղ՝ օրիգինալ մարինադով… շատ համեղ պահածո, որը չի կարող դուր չգալ որևէ մեկին: Մի անգամ փորձելուց հետո՝ կցանկանաք ավելի հաճախ պատրաստել
Անհրաժեշտ բաղադրիչներ.

կարմիր բուլղարական պղպեղ՝ 1 200 գ արդեն մաքրած վիճակում
կանաչ բուլղարական պղպեղ՝ 2 հատ
կանաչի ցանկացած տեսակի՝ 1 կապ
կծու պղպեղ՝ 2 հատ կամ ըստ ճաշակի
ձեթ, քացախ 9 %՝ յուրաքանչյուրից 120 մլ
աղ՝ 3թ.գ.
շաքարավազ՝ 5ճ.գ.
Ցանկության դեպքում կարող եք նաև սխտոր ավելացնել:
Պատրաստման եղանակ.

Բուլղարական պղպեղը կտրատել երկար բարակ ձողիկների, կծու պղպեղը մանր կտրատել:Կանաչ պղպեղն ու կանաչին, նաև կծու պղպեղը մանրացնել բլենդերով:Զանգվածը լցնել կտրատած կարմիր պղպեղի վրա, ավելացնել քացախը, ձեթը, աղն ու շաքարավազը, խառնել ձեռքերով:Աղցանը 4 ժամով թողնել կափարիչով ծածկված վիճակում՝ չմոռանալով խառնել յուրաքանչյուր կես ժամը մեկ:Աղցանը լցնել մաքուր բանկաների մեջ, ավելացնել մնացած հյութը:


Բանկաները դնել կաթսայի մեջ՝ սրբիչի վրա, ծածկել կափարիչներով, գոլ ջուր լցնել՝ մինչ բանկայի վերևի հատվածը:Եռալու պահից սկսած ստերիլիզացնել 25 րոպե:Հերմետիկ փակել կափարիչները, շուռ տալ բանկաները ու թողնել, որ սառեն: Պահել մութ սառը տեղում:Բարի ախորժակ: