«Էն մուսկուլներով տղերքը բա ու՞ր են» VIDEO

159

«Հայաստանի իշխանություններն ընտրել են այն ճանապարհը, որն իսպառ դուրս է մղում գործընթացներից մեր ազգային և պետական ցանկացած գործոն։ Դա արել են՝ կարծելով, թե կբերեն ոչ թե պետության, այլ հպարտ քաղաքացու տուն, խաղաղություն, այնինչ Հայաստանի իշխանության բոլոր քայլերը թրքահաճո են։ Այս իշխանությունների թեթև ձեռքով Հայաստանը կորցրել է իր սուբեկտայնությունը, և Հայաստանին առնչվող որևէ հարցի վերաբերյալ ծպտուն չեն կարողանում հանել։

Իրենք մեզ համոզում են, որ Սյունիքն օկուպացրած ադրբեջանական օկուպացիոն ուժերը գործում են միջազգային չափանիշների համաձայն ու դրա համար բերում են ինչ-որ քարտեզներ ու մեզ հիշեցնում ինչ-որ բանավոր պայմանավորվածություններ։ Իսկ, կներեք, ձեր բանավոր պայմանավորվածությա՞մբ պետք է որոշվի՝ Հայաստանի տարածքը տա՞ք թուրքին, թե՞ ոչ։

Իսկ կարելի՞ է հասկանալ, թե ուրիշ էլ ի՞նչ պայմանավորվածություն ունեք»,- ասաց Արման Աբովյանը՝ նշելով որ ունի մտավախություն, որ գործող իշխանությունը չի բավարարվելու միայն Սյունիքի տարածքները Ադրբեջանին հանձնելով, և այդ գործընթացը տարածվելու է նաև Հայաստանի այլ մարզերի վրա։