Ձեր երեխաների բուկն են կտրելու այն դանակով, որով այսօր քերում են Արցախի դրոշը. Արման Աբովյան

233

Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը գործող իշխանությունը հանձնել է թշնամի Ադրբեջանի զինված ուժերին, ուստի հենց դա է նաև պատճառը, որ, երբ ադրբեջանցի զինվորները դանակով քերում են Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող հայ երեխաներին տեղափոխող ավտոբուսի վրա փակցված Արցախի դրոշի նկարը, Հայաստանի պատկան կառույցներից՝ բացառությամբ Մարդու իրավունքների պաշտպանի, որևէ մեկը չի աձագանքում։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում      Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցի զինվորների սանձարձակ պահվածքին անդրադառնալով՝ նման տեսակետ հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քաղխորհրդի անդամ, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը: