Լեգենդար հարփի. այս հսկայական թռչnւնները սարսափ են առաջացնnւմ մարդկանց շրջանnւմ

168

Հարավամերիկյան հարփին գիշատիչ թռչուն է, որի չափսերը զարմացնում են։ Հին Հունաստանում հարփիներին անվանում էին աստվածային արարածներ, և հույների պատկերացմամբ՝ դրանք թռչնի մարմին ունեցող դիվային աղջիկներ էին։

Հարփիներն ապրում են հարավ-արևադարձային շրջաններում։ Նրանց մարմնի հզորությունը թույլ է տալիս հաջողել յուրաքանչյուր որս կատարելիս։ Հարփիները մելեակի ամենախոշոր թռչուններից են։ Նրանց մարմնի երկարությունը կարող է հասնել մինչև 110 սմ-ի, իսկ թևերը բացվում են մինչև 2 մ։

Թռչունները շատ բարդ բնավորություն ունեն. հարփիները մշտապես ագրեսիվ են տրամադրված։ Հպարտ հայացքն ու պատրաստակամությունը՝ յուրաքանչյուր պահի զոհի վրա հարձակվելու դրանց դարձնում են արևադարձային անտառների ամենամեծ վտանգներից մեկը։ Այս թռչունների հետ անգամ պատահական հանդիպումն է վտանգավոր. եթե մարդը պատահաբար հայտնվի դրա տարածքում, ապա հարձակման կենթարկվի։

Հարփիի հարձակումը շատ վտանգավոր է մարդու համար։ Թռչնի կտցի հատվածն այնքան հզոր է, որ հեշտությամբ կարող է կոտրել ոսկորը։ Հարփիներին լավ որս անելու հարցում օգնում են նաև 10 սմ երկարություն ունեցող ճանկերը։ Թաթերով այն կարող է տեղափոխել յուրաքանչյուր չափսիի զոհի դի։ Սակայն որսի համար հիմնականում ընտրում է կապիկներին և ոչ խոշոր կաթնասուններին։

Կենտրոնական Ամերիկայում հարփիները քիչ քանակությամբ են մնացել։ Դրանց բնակության հիմնական վայրում ակտիվ անտառահատումներ են իրականացվում, և անտառները վերածվում են մարդկանց կարիքների համար նախատեված վայրերի։ Հենց այդ պատճառով էլ նվազում է նաև այս թռչունների թվաքանակը։ Ներկայումս մոլորակի վրա մնացել է շուրջ 50 հազար առանձնյակ։

Հարփիների պոպուլյացիայի ավելացումը բարդ գործընթաց է։ Բնական միջավայչում դրանք բազմանում են երկու տարին մեկ անգամ։