Դшժան ձեւով կпրցրի աղջկաս. ողջ ճշմարտությունը Շանել Սյուզիի пղբերգության մասին

172

Շանել Սյուզիի տեսանյութերը գրեթե բոլորը համացանցում տեսել են:Քչերին է հայտնի, թե ինչ ողբերգություններ են տեղի ունեցել նրա կյանքում:

Շանել Սյուզիի խոսքով՝ ինքը ներկայումս ամուսնացած է, սակայն նախքան դա տարիներ առաջ որդի է ունեցել այն տղամարդուց, ում հետ նշանադրված էր: Սյուզին պատրաստվում էր ամուսնանալ տվյալ տղամարդու հետ:

 

Հետագայում Սյուզին ամուսնացել էր մեկ այլ տղամարդու հետ, սակայն ըստ նրա՝ ինքը երբեք էլ երջանիկ չի եղել անձնական կյանքում, նա իր սիրելի տղամարդուն զգուշացնում էր, որ դավաճանության դեպքում չի կարող նրա կողքին մնալ:Սյուզի խոսքով՝ դավաճանությունը սպանել էր իր սերը:

Նա ասել էր ամուսնուն, որ չի ների, սակայն ամուսինը, միեւնույն է, դավաճանել էր նրան: Սյուզին հղի էր, պատրաստվում էր դուստր ունենալ, սակայն կորցրել էր երեխային.

«Կորցրի դաժան ու սարսափելի ձեւով, մեկ տարի հաշմանդամ դարձա: Մեքենան հարվածել էր ինձ, դա էլ եղավ վիժման պատճառը: Աչքերս բացեցի ու հասկացա, որ չկա էլ ոչ մի երջանկություն: Մեկ տարի լացում էի եւ երեխայի, եւ ոտքիս համար»:Շանել Սյուզի խոսքով՝ հետո հասկացավ, որ պետք է չհանձնվի եւ շարունակի իր պայքարը: