Օդի ջերմաստիճանը կբարձրանա

84

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում սեպտեմբերի 18-ի ցերեկը, 19-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ին` կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20մ/վրկ արագությամբ:

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 18-ի ցերեկը, 20-ին, 22-ին՝ առանձին շրջաններում, 23-ին` շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 19-ին, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 19-20-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: