Եգիպտական բացառիկ բաղադրատnմս. ընդամենը 3 բաղադրիչ, բայց արդյnւնքն անհավանական է…

137

Ներկայացնում ենք բացառիկ բաղադրատոմս:

Այն օգտագործելով՝ ընդմիշտ կհրաժարվես թանկարժեք կոսմետիկ միջոցներից:

Եթերայուղերը՝ դեմքի համար

1. Սանդալի յուղ

Լավ ազդեցություն է ունենում մաշկի և մազերի վիճակի վրա, վերացնում է աչքերի տակի այտուցները, արդյունավետորեն պայքարում է ուգրիների, էկզեմայի և սնկի դեմ:

Սանդալի յուղը կարող է հարթել մանր կնճիռները, թարմացնել և երիտասարդացնել դեմքի մաշկը: Մաշկին տոնուս հաղորդելով՝ յուղն արդյունավետորեն ձգում է դեմքի եզրագծերը վերականգնում է մաշկի առաձգականությունը:

 

2. Ժոժոբայի յուղ

Մաշկի գեղեցկության և առողջության իսկական աղբյուր է:

Հարմար է բոոր տեսակի մաշկերի համար, յուղոտ փայլ չի թողնում, հոտ չունի և հրաշալիորեն ներծծվում է՝ չխցանելով ծակոտիները:

Ժոժոբայի եթերայուղը բուժում է կորյակային ցանը և փոքր վնասվածքները, առանձնակի լավ է ազդում բորբոքված, չոր, թեփոտ, խամրած և թառամած մաշկի վրա:

3. Ալոե վերայի յուղ

Անփոխարինելի հիմք է սնուցող և խնամող միջոցների համար:

Վերականգնող, հանգստացնող, խոնավեցնող և տոնուս հաղորդող հատկություններ ունի: Հրաշալիորեն պայքարում է կորյակային ցանի, այրվածքների, էկզեմայի դեմ:

Մաշկին քսելիս յուղն ակտիվացնում է կոլագենային և էլաստինային մանրաթելերի արտադրությունը: Ալոե վերայի յուղի պարբերական օգտագործումը նվազեցնում է կնճիռների խորությունը և զգալիորեն դանդաղեցնում է մաշկի ծերացումն ու մահացումը:

Այս յուղերի համադրությունը հրաշալի ազեցություն է ունենում: Իզուր չէ, որ եգիպտուհիներն այդքան սիրում են Կլեոպատրա թագուհու երիտասարդացնող դիմակը:

Գաղտնիքն այս յուղերի օգտագործման հատուկ հաջորդականությունն է, որին հետևելով՝ կարելի է հեշտությամբ ցանկալի արդյունքի հասնել:

Կիրառումը՝

1. Դեմքիդ մաքուր չոր մաշկին ոչ մեծ քանակությամբ սանդալի յուղ քսիր: Քսիր միայն Т-գոտուն՝ խուսափելով պարանոցի և կրծքի հատվածից:

2. 5 րոպե անց ժոժոբայի յուղը քսիր: Եվս 5 րոպե սպասիր:

3. Եզրափակիչ փուլը մաշկի խոնավեցումը և հանգստացումն է: Դրա համար ալոե վերայի եթերայուղ օգտագործիր: Երիտասարդացնող դիմակը պատրաստ է:

Թող այս դիմակի օգտագործումը լավ սովորություն դառնա, և արդեն մի քանի ամիս անց զգալի փոփոխություն կնկատես:

Կնճիռները կվերանան, եզրագծերը կհարթվեն, մաշկը կփայլի և կթարմանա:

Հիշիր՝ այս կամ այն յուղի օգտագործումից առաջ անհրաժեշտ է թեստ կատարել մաշկի մաքուր մասում:

Դա կօգնի կանխել մաշկի անցանկալի ռեակցիաները:

Եգիպտական բացառիկ բաղադրատոմս. ընդամենը 3 բաղադրիչ, բայց արդյունքն անհավանական է…