Կան մարդիկ որոնք դեռ կարծում են, թե սա սերժի կամ ռոբի թվերն են, որ պետական աթոռը բիզնես կենտրոն է

176

Ֆեյսբուքյան օգտատեր Հայկ Թորոյանը գրել է…
Այսօրվա իշխանության որևիցե բարձր պաշտոնյային. իսկ առավել ևս Վարչապետին նախանձելը իմ անձնական կարծիքով տգիտություն է կամ իրավիճակից կտրված հիմարություն։ Ի հակառակ մինչ 2018 թ-ի, կարող եմ ասել, որ բարձր պաշտոն ստանալը դա հաճույք չէ, այլ մեծ հանրային պատասխանատվություն։

Դու ոչ թե մեկ կամ տասը մարդու համար ես պատասխանատու, այլ տասնյակ հազարավոր, եթե ոչ միլիոնավոր, ուստի կան մարդիկ, որոնք դեռ կարծում են, թե սա սերժի կամ ռոբի թվերն են, որ պետական աթոռը բիզնես կենտրոն է, որտեղ կարելի է առանց պատասխանատվության զգացողության նստել և օր ու գիշեր մտածել, թե որ ոլորտից ինչքան գումար մսխեն թքած ունենալով հանրության վրա, երկրի զարգացման վրա և որ ժամին ցանկանան պետական ինքնաթիռը խոդի տան ու թռնեն Բադեն-Բադեններ…

Այս իշխանությունը, հանձին Վարչապետի, մեծ բեռ է վերցրել իր ուսերին և ազատություն տալով մի ամբողջ ժողովրդի, ով մինչ 2018 թ-ը իր ազատությունը փնտրել է միայն օտար երկրներում, կարծելով, որ իր երկիրը բռնազավթած է վիշապներով և որ ինքն իր երկրում արժեք չունի։ Գնահատեք Ձեզ ընձեռված ազատությունը և շենացրեք Հայրենիքը, հաղթահարեք դժվարությունները և ներգաղթի ճանապարհ ստեղծեք մեր 12-միլիոնանոց Սփյուռքի համար։

Հ.Գ. Չկա աշխարհում որևիցե մի ղեկավար որի ժողովրդի 100% ը սիրում և ընդունում է իր ղեկավարին, ուստի Փաշինյանը ևս բացառություն չէ, բայց բազմիցս ասել եմ, որ եթե նույնիսկ Փաշինյանը կարողանա Ծովի վրայով քայլել, միևնույն է կգտնվի ինչ-որ մեկը ով կասի, որ հլը սրան նայեք, լողալ չգիտի, դրա համար է քայլում.. Ինչևե, ժողովուրդ ջան, դուխներդ տեղը պահեք, ՀԴՄ-ները չմոռանաք։