Տարածվող լուսանկարը ֆոտոմոնտաժված է՝ հեռացվել է ՀՀ դրոշը. Fip.am

134

Համացանցում տարածվում է երեկ Դուշանբեում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում արված անդամ պետությունների ղեկավարների համատեղ լուսանկարը։

Դրանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետևում բացակայում է ՀՀ դրոշը։ Սակայն հրապարակված բոլոր պաշտոնական լուսանկաները և տեսանյութերը փաստում են, որ ՀՀ դրոշը տեղադրված է եղել։

Տուրածվող լուսանկարը ֆոտոմոնտաժված է՝ հեռացվել է ՀՀ դրոշը, իսկ լուսանկարն իրական նկարի հայելային արտացոլանքն է։

Աղբյուր՝ Fip.am