Մի հատ մթոմ քաղաքագետ կա։ Համբարյանը ֆոտո ա հրապարակում՝ իբր ՀՀ վարչապետի թիկունքում անգամ դրոշ չկա։ Ես դիմում եմ «գործընկերներիս»։ Էս ֆեյք ֆոտոն որ տարածում եք, չգիտե՞ք, որ… Լևոն Սարդարյան

156

Լևոն Սարդարյանն իր էջում գրել է. Մի հատ մթոմ քաղաքագետ կա։ Ասում են՝ քաղաքագետ ա։ Գագիկ, եթե չեմ սխալվում, Համբարյան։ Գյումրի քաղաքից ա։ Ես դեռ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ օրոք էս մարդուն հեռացրեցի ընկերների ցուցակից՝ մի պարզ

պատճառով։ Էս ինդիվիդը անհասկանալի գրառումներ էր անում և քոմենթներում հնչած որևէ հարցադրման երբեք չէր պատասխանում։ Երբե՛ք։ Այժմ լրատվամիջոցների «աստղ» է դարձել էս մարդը։ Ցանկացած գրառում «հալած յուղի» տեղ է ընդունվում։ Ամբողջը դնենք մի կողմ։ Համբարյանը ֆոտո ա հրապարակում՝

իբր Նիկոլ Փաշինյանը միջպետական ինչ-որ հանդիպման ա, իսկ ավելի կոնկրետ՝ ՀԱՊԿ-ի, և էնտեղ էն աստիճան են մեզ արհամարհել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի թիկունքում նույնիսկ դրոշ չկա։ Լավ, էս մարդու գլուխը քարը, ի վերջո, թող ապրի՝ ոնց

նախընտրում է։ Ես դիմում եմ «գործընկերներիս»։ Էս ֆեյք ֆոտոն որ տարածում եք, հարգելի սիրելիներս, չգիտե՞ք, որ այբբենական կարգով ՀՀ-ն ձախից առաջինն ա, ոչ թե աջից՝ վերջինը։ Չգիտե՞ք։ Չգիտեի՞ք։ Չեք սովորե՞լ։ Չեք ցանկացե՞լ։ Թե՞ սեփական ժողովրդին ստորացնելը հատուկ կա յֆ է, արա՛։