ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՐՁԱԿՄԱՆ

375

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՐՁԱԿՄԱՆ
Ռուսաստանը չի հրաժարվում ագրեսիվ հռետորաբանությունից, եւ իր զինված ուժերը կենտրոնացնում է սահմաններին՝ պատրաստվելով հարձակվել Լեհաստանի եւ Լիտվայի վրա։ Այս մասին գրում է բրիտանական The Sun պարբերականը։

Ըստ պարբերականի հրապարակման, Ռուսաստանը հատուկ է հրապարակում բոլորին հասանելի կադրեր «Արեւմուտք 2021» զորավարժություններից։ Դրանք, ըստ բրիտանական պարբերականի, դժվար թե ունեն պաշտպանական բնույթ, քանի որ մանեւրերում մասնակցել են հազարավոր զինվորականներ, հարյուրավոր ուղղաթիռներ եւ ինքնաթիռներ, հրթիռային համակարգեր եւ տանկեր։ Ուշագրավ է այն, որ զորախաղերը անցկացվում են նաեւ Բրեստի մոտակայքում, որը գտնվում է Լեհաստանի հետ սահմանի մոտ։

Fakt լեհական պարբերականն էլ իր հերթին է գրել, որ Ռուսաստանն, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է Լեհաստանի եւ Լիտվայի հետ պատերազմի։ Լեհաստանում «Արեւմուտք 2021» զորավարժությունները հենց այս տեսանկյունով են ընդունել։