Այս աղիողորմ տեքստը գրելու փոխարեն լավ կլիներ աշխատանքային պայմանագիր կնքեք (ՉԻ)

142

Դերասանուհի, Ռոբերտ Քոչարյանի մոլի պաշտպան Անահիտ Մութաֆյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «3 զուր կորցրած տարիներ, 3 սպասման ու հիասթափության տարիներ: Ափսոս էին նյարդերս, ափսոս էր տարիների աշխատանքս, որը լցվեց իբրև ճշմարտության հետևից վազելու պատճառով, ափսոս էր եղբորս անիմաստ եռամսյա կալանքը, մեր ապրումները, մորս առողջությունը: Երբ ինչ որ բան ես անում հանուն գաղափարի, անում ես հանուն ինչ որ մեկի, բայց այժմ ոչ գաղափարը կա, ոչ էլ այդ մեկը: Ափսոս ժամանակս»:

«ՉԻ». Այս աղիողորմ տեքստը գրելու փոխարեն լավ կլիներ տարրական գրագիտություն ունենայիք և գործատուի հետ փաստաթղթավորված աշխատեիք: Հիմա էլ չէիք ափսոսա տարիների ու ամիսների համար: Մի հատ շարքային փաստաբան կվարձեիք, նա էլ հայց կներկայացներ Քոչարյանի կամ նրա որդու դեմ ու մի կլորիկ գումար կստանայիք, որը որոշակի կմեղմեր «խեռոսի» կորստի վիշտը:

Ի՞նչ էիք մտածում, Քոչարյանը թողնելու է իր հարյուր տարվա մտերիմներին, մարդկանց, որոնց հետ հազարավոր գործարքների միջով է անցել և պատգամավոր է դարձնելու վերջին երեք տարվա օրավարձով աշխատողների՞ն: Ո՞ւմ տեղին էիք հավակնում՝ դաշնակների՞, պղնձամոլիբդենային կոմբինատի համասեփականատերերի՞, թե՞ Արմեն Գևորգյանի:

Դերասանուհի եք, պետք է հասկանայիք, որ Լևոն Քոչարյանի՝ ձեր եղբոր համար արտաբերած տեքստը և արցունքները շատ անբնական են: Իսկապես ափսոս էր եղբայրը, որ լինելով ավագ քույր՝ սխալ ճանապարհի վրա դրեցիք:

աղբյուրը՝  4rd.am