ԱՄՆ կոնգրեսականները պահանջել են զրոյացնել Ադրբեջանի տրվող ռшզմшկшն օգնությունը

103

ԱՄՆ կոնգրեսականներ Բրեդ Շերմանը, Ֆրենկ Փալոունը և Ջեքի Սփեյերը Ազգային պաշտպանության ոլորտում լիազորությունների մասին օրենքում փոփոխություններ են ներկայացրել, որոնցով առաջարկում են զրոյացնել Ադրբեջանին տրամադրվող ռшզմшկшն օգնությունը։

Այս մասին նշված է Ամերիկայի Հայ դшտի հանձնախմբի ֆեյսբուքյան էջում։

«Շնորհակալություն ենք հայտնում Ներկայացուցիչների պալատից Շերմանին, Սփեյերին և Փալոունին այն բանի համար,որ նրանք Կոնգրեսում իրենց

գործընկերներին հնարավորություն են տվել քվեարկել նավթով հարուստ Ադրբեջանին օգնության զրոյացման օգտին»,-ասել է Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: