«Գիրք կարդա, կհասկանաս…». Ալեն Սիմոնյանը՝ Աննա Մկրտչյանին

222

«Ես էլ չհասկացա, թե այդ հնարած տեսարանները ինչի համար էր պետք ԱԺ ամբիոնից հնչեցնել»,- ի պատասխան այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Ազգային ժողովում ԱԺ պատգամավորների հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթի, որը վերաբերում էր նրան, թե ինչպես են Ադրբեջանի բանտերում վարվում հայ գերիների հետ, ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Պատգամավորի ռեպլիկին ԱԺ նախագահը արձագանքեց. «Գիրք կարդա, կհասկանաս»: