Բերդի զորամասի հրամանատարը զորացրման դիմո՞ւմ է գրել

100

168.am-ի տեղեկություններով՝ զորացրման դիմում է գրել և ազատվել զբաղեցրած պաշտոնից Բերդի զորամասի հրամանատար, գնդապետ Սարգիս (Սերգեյ) Տիտանյանը: Զորացրման դիմում է գրել նաև նրա տեղակալը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ծառայողական քննություն էր սկսվել Մեհրաբի զորամասի հրամանատար Արտակ Թադևոսյանի նկատմամբ և մինչև դրա ավարտը կասեցվել էին նրա ծառայողական պարտականությունները:

Մեր տեղեկություններով, ծառայողական քննության արդյունքում նրան չեն ազատել ծառայությունից, այլ նույն կորպուսում տեղափոխել են ավելի ցածր պաշտոնի:

Ստացվում է, որ իշխանությունները «բարեփոխման» աշխատանքներ են սկսել 3-րդ բանակային կորպուսում, ինչը սկսել էին, ըստ էության, կորպուսի նախկին ղեկավարին ազատելուց:

Հիշեցնենք, որ 3-րդ բանակային կորպուսի գործող հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Ցականյանն այս պաշտոնին նշանակվել էր օգոստոսի 5-ին: