Շենքը կառուցել է իմ խնամի Խաչատուր Սուքիասյանի եղբայրը, գումարը, երևի, իրենք են տվել․ Ջհանգիրյանը՝ որդու բնակարանի մասին․ VIDEO

127

Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը Բարձագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանից հետաքրքրվեց՝ ինչպես է իր որդու համար 600 հազար դոլարով Կասկադում բնակարան գնել:
«Էդ բնակարանը գնել է իմ խնամի Խաչատուր Սուքիասյանի եղբայրը, էդ փողերն էլ կամ իրենք են տվել, կամ չեն տվել, ես տեղյակ չեմ, իրենց հարցրեք», – ասաց Ջհանգիրյանը, ապա ավելացրեց.

«Ազիզ ջան, իմ որդին չափահաս է, արդեն երկու ու ավելի տարի է՝ ապրում են առանձին, առանձին ընտանիք են, երկու երեխա ունեն, երրորդը ուզում ենք, որ ունենան, դեռ չեն ունեցել, հիմա, եթե իր կնոջ հայրը կամ հորեղբայրը բնակարան են…հա, ի միջիայլոց, հիպոթեքով էլ ձևակերպել են: Էդ բոլորը երևակայության արդյունք է»:

Մանրամասները՝ տեսանյութում։