Կասկադյnրական шվտnվթար Երևանnւմ. Mercedes-ը Ծիծեռնակաբերդի խճnւղnւմ բախվել է բետnնե պատնեշին և կnղաշրջվել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

103

Կասկադյորական шվտnվթարԵրևանում. Mercedes-ը Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել է բետոնե պատնեշին և կողաշրջվել. կան վիրավորներ

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 13-ին, խոշոր ու կասկադյորական шվտnվթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 23:00-ի սահմաններում Mercedes GԼE մակնիշի 64 II 001 համարանիշի ավտոմեքենան Ծիծեռնակաբերդի խճուղուց դեպի Լենինգրադյան փողոց ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պատնեշին, մոտ 4 մետր կոտրել, ապա առաջ ընթանալով՝ բախվել ծառին, կողաշրջվել և հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար

Նիկոլայ Ավետիսյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն գումարտակի ավագ պարեկներ Գագիկ Ասլանյանն ու Արմեն Ասլանյանը: