Քանի հղի կին պետք է մшհш նա, nր դասեր քաղենք

88

Ավելի քան մեկ ամիս առաջ առողջապահության նախարարությունը զգուշացնում էր, որ սեպտեմբեր ամսից Հայաստանում կորոնավիրուսի համավարակը գլուխ է բարձրացնելու, և զուր չէր, որ կառավարությունը սկսեց ջանքեր գործադրել համավարակի դեմ պատվաստումների թվի աճին:

Նախորդ ամիսների հետ համեմատած իհարկե վերջին ամսում աճել է համավարակի դեմ պատվաստվողների թիվը, երեկվա դրությամբ Հայաստանում համավարակի դեմ պատվաստվողների թիվը հասել է 335.000-ի։

Իհարկե, համավարակի դեմ պայքարում հայաստանյան իշխանություններն անում են ամեն բան, սակայն դա բավարար չէ, այս գործում շատ կարևոր է նաև հանրային գիտակցությունը:

Հանրությունը պետք է գիտակցի, որ համավարակի դեմ պայքարի միակ լուծումը կոլեկտիվ պատվաստումն է, հակառակ դեպքում համավարակից մահացությունների թիվը գնալով աճելու է: Օրինակ, դեռ երեկ՝ օգոստոսի 13-ին հայտնի դարձավ, որ Հայաստանում կորոնավիրուսի համավարակի պատճառով հղի կին է մш հш ցել: