Ով Է Հենրիխ Մխիթարյանի Կինը, Ինչnւ՞ Ֆnւտբnլիստը Նրա Հետ Լnւսանկարներ Չի Հրապարակnւմ որդnւ Ծնվելnւց Հետn. ՖNՏՈՇԱՐՔ

177

Ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի անձնական կյանքը մշտապես եղել է հայ հասարակության հետաքրքրության առարկան: Նա միշտ եղել է ցանկալի փեսացուների շարքում: Սակայն բազմաթիվ հայ աղջիկների երազանքն այդպես էլ անկատար մնաց, երբ հայտնի դարձավ, որ ֆուտբոլիստն ընտրյալ ունի:

Համացանցում արագորեն տարածվեց Հենրիխի և նրա ընտրյալի համատեղ առաջին լուսանկարը: Առաջին անգամ զույգը հանրության առջև ներկայացել է 2018 թվականին՝ Արամ Խաչատուրյանի 14-րդ միջազգային մրցույթի ժամանակ։ Զույգը միասին էր ներկայացել և միասին էլ հեռացել էր։

Ֆուտբոլիստի կողմից թեմայի հետ կապված որևէ մեկնաբանություն չհնչեց, սակայն որոշ ժամանակ անց զույգը կրկին միասին ներկայացավ հանրությանը: ՀԲԸՄ լոնդոնյան գրասենյակի բարեգործական գալա-ընթրիքին Հենրիխ Մխիթարյանին ուղեկցում էին մայրը՝ Մարինա Թաշչյանը, քույրը՝ Մոնիկան, և Բեթի Վարդանյանը:

Նոյմբերին արդեն հայտնի դարձավ, որ զույգը նշանադրվել է: Սակայն շատերը նշում էին, որ Բեթիի նշանադրության մատանին երևում էր նաև Լոնդոնում կայացած ՀԲԸՄ-ի գալա-ընթրիքին, որի ընթացքում Հենրիխը պարգևատրվել էր հայաստանյան և աշխարհի երիտասարդության հանդեպ ցուցաբերած հետևողական մարդասիրական ջանքերի, ինչպես նաև արժեքների պահպանման համար:

Զույգն ամուսնացավ 2018 թվականի հունիսի 17-ին Իտալիայի Վենետիկ քաղաքի մոտ գտնվող Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության եկեղեցում:

Հարսանեկան արարողությունից հետո զույգն իր մեղրամիսն անցկացրեց Մալդիվներում:

Զույգի հարսանեկան արարողությանն անդրադարձել էր նաև հանրահայտDaily Mail պարբերականը՝ հրապարակելով զույգի հարսանեկան լուսանկարները:

«Սա իրական սեր է, որը թևածում էր լողացող քաղաքում»,- գրել էր պարբերականը:

2020 թվականին մարտի 4-ին լույս աշխարհ եկավ զույգի առաջնեկը: Ծնողները փոքրիկին անվանակոչել են Հենրիխ Մխիթարյանի հոր՝ Համլետ Մխիթարյանի անունով:

Բեթիի մասին շատ քիչ տեղեկատվություն հասանելի դարձավ հանրությանը: Նա «Գրանդ Հոլդինգ» ընկերության սեփականատեր Միքայել Վարդանյանի դուստրն է, ավարտել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի «Բիզնես Կառավարման» ֆակուլտետը։

Հայտնի դարձավ նաև, որ Բեթին եղել է Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Աստղիկ Ալեքսանյանի հարսնաքույրը։

Բեթին գրանցված չէ ինստագրամում, իսկ ֆեյսբուք սոցիալական հարթակում բավական պասիվ է և վերջին տարիներին հրպարակումներ, կարծես թե, չի անում:

Իսկ ինչ վերաբերում է Հենրիխին, նա նույնպես այս առումով փակ է. կնոջ հետ վերջին լուսանկարը նա հրապարակել է որդու ծնվելու օրը՝ հիվանդանոցում, իսկ որդու հետ երբեմն լուսանկարներ է հրապարակում, սակայն ցույց չի տալիս երեխայի դեմքը:

Հենրիխի քույրը՝ Մոնիկա Մխիթարյանը, ով բավական ակտիվ է ինստագրամում, երբեմն լուսանկարներ է հրապարակում զարմիկի հետ, սակայն ընտանիքը դեռ ցույց չի տալիս փոքրիկի դեմքը: