Գազ չի լինի նշված հասցեներում

105

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 14-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Օդեսայի, Դոդոխյան, Հրազդանի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 13:00-ն`Էրեբունի վարչական շրջանի Սարի թաղ թաղամասի 7-րդ շարքի թիվ 1-ից մինչև 9-ը, 6-րդ

շարքի թիվ 20, 22, 28, 30, 8-րդ շարքի թիվ 1-ից մինչև 31, 9-րդ շարքի թիվ 28-ից մինչև 54 առանձնատների գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 13:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Աշոտավան բանավանի գազասպառողների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով: