Գոհար Ավետիսյանը` Քրուելա դե Վիլի կերպարում (լուսանկարներ)

93

Ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը ներկայացել է  «101 դալմատին» անիմացիոն ֆիլմից (1961 թ.) և 2021 թվականին թողարկված «Քրուելա» ֆիլմից հայտնի Քրուելա դե Վիլի կերպարում:

«Դիմավորեք չաղ Քրուելային», – կադրին կից գրել է Գոհարը:

Նա նշել է, որ արդեն դիտել է «Քրուելա» ֆիլմը և զգացել, որ իր ու այդ կերպարի միջև շատ ընդհանրություններ կան:

«Լուրջ, մանկուց, քաշի պատճառով, ես առանձնանում էի մյուս բոլորից և հաճախ ծաղրի պատճառ էի դառնում, Քրուելան աչքի էր ընկնում իր մազերով: Ես նույնպես շատ մարտական ​​էի և հաճախ երկուս էի ստանում վարքի և բարձր ծիծաղի համար և դա ինձ չէր խանգարում լավ սովորել»,- գրել է երիտասարդ մայրիկը:

Գոհարն իր հետևորդներին խորհուրդ է տվել երբեք չհանձնվել, ինչպես նաև չմոռանալ, որ մեզանից յուրաքանչյուրը եզակի է և յուրահատուկ: