Իր սգn արարnղnւթյnւններին թnղ DJ Էդnյnվ փրփnւր-փարթի անի, եթե դա ի հիշատակ զnհերի է. Արմեն Աշnտյան (Video)

132

«Այս կապիտուլյանտ իշխանությունների պատճառով հայտնվել ենք մի իրավիճակում, երբ այն ավանդական ազգային օրակարգը՝ որպես պետական շահ, որ սպասարկել ենք տարիներ շարունակ, այդ թվում նաև՝ եվրոպական մայրաքաղաքներում, այսօր, ժողովրդական լեզվով ասած՝ չախվում է այս կառավարության կողմից»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

ՀՀԿ փոխնախագահը շեշտեց՝ մեր ժողովրդին վերջնականապես փորձում են սարքել աշխարհաքաղաքական բոմժ՝ անինքնասեր, վատ իմաստով՝ առևտրական. «Դա իրենց գերնպատակն է: Այսօրվա իրավիճակում Հայաստանի ինքնիշխանության տոտալ լիկվիդացիա է, և մենք սրա ականատեսն ենք լինում, երբ Նիկոլ Փաշինյանը միաժամանակ խոստումներ է տվել և՛ Ռուսաստանին, և՛ Արևմուտքին, մնում է հասկանալ, թե ում է առաջինը «քցելու»: Հասկանում եք, չէ՞, որ ցանկացած աշխարհաքաղաքական «քցոցի» լրջագույն ցնցումներ կարող է առաջացնել Հայաստանում և Արցախում»: