Ինչի Կարող Է Հանգեցնել Սեքuի Պшկшսը

139

Պարզվում է՝ կնոջ արտաքին տեսքից և պահվածքից կարելի է ենթադրել, թե որքան հաճախ է կինը զբաղվում սիրով։ Սովորաբար դա արտացոլվում է նյարդային զգայունությամբ, դիմադրողականության անկմամբ և տրամադրության կտրուկ փոփոխություններով։

Ձեզ ենք ներկայացնում այն 7 հատկանիշները, որոնք ի հայտ են գալիս կանանց մոտ, երբ նրանք երկար ժամանակ սեռական հարաբերություններ չեն ունենում։

Անքնություն
Օրգազմի ժամանակ արտադրվում է օքսիտոցին հորմոնը, որը, կարելի է ասել, բնությունից տրված հանգստացնող «հաբ» է։ Այն կարգավորում է նյարդային համակարգը, հանգստացնում և օգնում է արագ քնել։

Դյուրագրգիռ մաշկ
Պասիվ սեռական կյանքը հանգեցնում է մաշկի ծերացման և գունատման։ Պրոգեստերոնը, որը սեռական ակտի ժամանակ է արտադրվում, օգնում է կանխել նմանատիպ խնդիրները։

Ցածր ինքնագնահատական
Սա, կարելի է ասել, գլխավոր նախանշանն է։ Ի վերջո, երբ կինը երկար ժամանակ չի ունենում սեռական հարաբերություն, նա սկսում է կասկածել ինքն իրեն, բարդույթավորվում է՝ փորձելով իր մեջ թերություններ գտնել։ Տղամարդը ստիպում է կնոջը իրեն սիրված զգալ՝ դրանով իսկ բարձացնելով նրա ինքնագնահատականը։

Գլխացավեր և անհանգստություն փորի ստորին հատվածում
Իրականում գլխացավը սեքuից հրաժարվելու պատճառ չէ, այլ հակառակը՝ դրանով զբաղվելու։ Օքսիտոցինն ու էստրոգենը թուլացնում են գլխացավը, և որքան հաճախակի են սեռական հարաբերությունները, այնքան ավելի քիչ են գլխացավերը։

Նևրոզ և դեպրեսիա
Երջանկության հորմոն էնդորֆինը, որն արտադրվում է սեռական ակտի ժամանակ, բոլոր խնդիրները մղում է երկրորդ պլան։ Օրգազմից անմիջապես հետո առաջանում է թեթևության և հանգստության զգացում։

Դիմադրողականության իջեցում
Ինչպես գիտեք, թույլ օրգանիզմը մի շարք հիվանդությունների, այդ թվում նաև կաթնախտի պատճառ կարող է դառնալ։

Ավելորդ քաշ
Սեքuը նաև սպորտ է։ Եվ իզուր չէ, որ դիետոլոգները, սեքuապաթոլոգներն ու այլ բժիշկներ խորհուրդ են տալիս ունենալ ակտիվ սեռական կյանք՝ մարզումների փոխարեն։ Այսպես ասած, հաճելին օգտակարի հետ համատեղել։ Կարելի է ազատվել ավելորդ քաշից՝ առանց ջանք գործադրելու։

Եթե այս նախանշաններից որևէ մեկն առկա է ձեզ մոտ, ապա անձնական կյանքում փոփոխություններ կատարելու ժամանակն է։