Եթե ուզում եք հաշվարկել ձեր բնակարանի ցանկացած էլեկտրական սարքի ծախսած էներգիան և մոտավոր ստուգել բնակարանի հաշվիչին, ապա կարդացեք այս գրառումը

105

Ցանկացած սարքի ծախսած էլեկտրաէներգիան հաշվարկելու համար անհրաժեշտ է սարքի հզորությունը(P) բազմապատկել սարքի աշխատաժամանակով`արտահայտած ժամով։

Հիմա կասեք բա ի՞նչ իմանանք սարքի հզորությունը ինչքան ա։Ասեմ,որ ցանկացած էլ. սարքի “անձնագրում” կամ հենց իրա վրա գրվում ա դա կամ վատտերով(W), կամ կիլովատտերով(KW):

Ենթադրենք էլեկտրական տաքացուցիչի վրա հզորությունը գրված ա 2000W ու ես էս տաքացուցիչը օրական միացնում եմ 6 ժամ։Ուրեմն օրվա ընթացքում տաքացուցիչի ծախսած էլեկտրաէներգիան կլինի`
2000W×6ժ=12000վտ*ժ

Սա էլ վերածենք Կվտ*ժ-ի որովհետև էլեկտրական հաշվիչներում ընդունված է որպես չափման միավոր կիրառել կվտ*ժ-ը։Կստանանք 12 կվտ*ժ։
Այլ օրինակ։

Ենթադրենք դուք տանը ունեք ընդհանուր 10 լամպ որոնցից յուրաքանչյուրի հզորությունը 60վտ է,ապա ընդհանուր կունենանք 600 վտ հզորություն։Դուք այս բոլոր լամպերը միասին միացնում եք միջինում օրական 5 ժամ։Ուրեմն օրվա ընթացքում ծախսված էներգին լամպերի կողմից կլինի`

600×5=3000 վտ*ժ=3 Կվտ*ժ ուրեմն օրվա ընթացքում ձեր տան լամպերը ծախսում են 3 Կվտ*ժ էլեկտրաէներգիա։