Հնարավnր է՝ տղայիս գերեվարել են․ 4 ամիս առաջ անհետացած ժամկետային զինծառայnղի նկատմամբ հետախnւզnւմ է հայտարարվել

101

Վարդենիսի տարածքում մայիսի 18-ից անհետացած ժամկետային զինծառայողի նկատմամբ հետախուզում է հայտարարվել՝ կապված զինծառայությունից միտումնավոր խուսափելու հետ: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Նորիկ Աղաբաբյանի մայրը՝ Լիլիթ Աղաբաբյանը։

Վերջինս համակարծիք չէ այն ձևակերպման հետ, թե որդին փորձել է միտումնավոր խուսափել ծառայությունից․ «Ես չեմ հասկանում, ինչպե՞ս են նան ձևակերպում անում, երբ, անգամ, չգիտեն, թե տղաս որ ուղղությամբ է գնացել, շատ հնարավոր է՝ որ տղայիս գերեվարել են․ ես ոչինչ չեմ բացառում»,- նշեց անհետացած զինծառայողի մայրը։

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Վարդենիսի տարածաշրջանում անհետ կորել է ժամկետային զինծառայող, Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ Նորիկ Աղաբաբյանը։Նա 18 տարեկան է եւ հունվարից ծառայում է Վարդենիսում։ Զինծառայողի հեռախոսը գտնվել է դիրքից մոտ 30 կմ հեռավորության վրա։

Փաստի կապակցությամբ ՀՀ ՊՆ Վարդենիսի ՌՈ բաժնում նախապատրաստվում են նյութեր, միջոցներ են ձեռնարկվում ոչ միայն զինծառայողին հայտնաբերելու, այլ նաև դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: