ՆԻԿՈԼԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԿՏԱ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-ԻՆ.ԳԻՇԵՐԸ ԺԱՄԸ 12-ԻՆ

2128

Այսօր Նիկոլի ու իր ԱԺ խմբակցության հանդիպման ժամանակ պաշտոնապես իր հրաժարականի հարցը չի քննարկվել: Սակայն, օդում կախված էր այն միտքը, թե այդ հրաժարականը շատ շուտով լինելու է: ԱԺ միջանցքներում նշվում է, որ Նիկոլը հրաժարական է տալու ամանօրյա իր ճառի վերջում: Այսինքն դեկտեմբերի 31-ին` գիշերը ժամը 12:00-ին: Ճիշտ այնպես, ինչպես ժամանակին դա արեց ՌԴ նախագահ Բոսրիս Ելցինը: Դրան նախապատրաստվելով Նիկոլը ԱԺ է մտցնում «Ընտրական օրենսգրքի» այնպիսի փոփոխությունների փաթեթ, որը թույլ կտա նրան մոտակա արտահերթ ընտրություններում պահպաննել խորհրդարանական կուսակցության կարգավիճակը: Եթե Նիկոլը իրոք ամանօրյա գիշերը կտա իր հրաժարականը, ապա հաջորդ քայլը կլինի հունվարի 8-ին ԱԺ-ի հատուկ նիստը, որտեղ հավանաբար, որպես վարչապետի թեկնածու կառաջադրվեն Էդմոն Մարուքյանը եւ Վազգեն Մանուկյանը: Սակայն երկուսն էլ չեն ընտրվի: Դրան կհետեւի հունվարի 15-ին եւս մեկ նիստ, որտեղ կրկին վարչապետ չի ընտրվի եւ ԱԺ-ն կլուծարվի:

ԱԺ արտահերթ ընտրություններ կնշանակվեն հավանաբար 2021թվականի փետրվարի 28-ին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ