ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զnհվшծ զինծառայnղի մայրը nրդի է լnւյս աշխարհ բերել

147

Դադոյանների ընտանիքում ավագ որդու՝ Սարգիսի զոհվելուց հետո նորից ուրախություն է։ Օգոստոսի 24-ին ծնվել է Դանիելը։

«Մեր դեմքին ուղիղ մի տարի ժպիտ չի եկել, նոր-նոր ենք զգում, որ մի փոքր մեղացել ա մեր ցավը։ Մեր կյանքն իրոք փոխվել է, ու բոլորին եմ ցանկանում, ում տանը, որ նման բան է եղել, թող ամեն մեկի տնից ճիչը լսվի։ Ես գիտեմ՝ ինքը վերածնվել է, ու ինքը շատ նման է ախպորը»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Սարգիսի Դադոյանի մայրը՝ Կարինե Հակոբյանը։

20-ամյա Սարգիսը 2019 թվականի ամռանը ծառայության էր անցել Ջաբրայիլի զորամասում։ Սեպտեմբերի 27-ի առավոտյան՝ երբ սկսվեց պատերազմը, նա հերթապահություն էր իրականացնում դիրքերում։ Մի քանի օր անց Սարգիսին տեղափոխել էին Հադրութ, ապա՝ Մարտունի։

«Հադրութում էլ երկու տեղից վիրավորել էր Սարգիսը, իրան ասել էին գնանք հոսպիտալ, չէր գնացել, ասել էր՝ ընկերներիս մենակ չեմ թողնի, այդպես ընկերների հետ մնացել է, հետո նորից հետ են գնացել Մարտունի»,- պատմեց Սարգիսի հայրը՝ Արամ Դադոյանը։