Nչնչացրել է թշնամnւ մեծաթիվ դիվերսիnն խմբեր. 44-օրյա պատերազմnւմ զnհված Մայիս Հnվսեփյանն այսօր կդառնար 20 տարեկան

146

Հասմիկ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Շնորհավոր երկնային տարեդարձդ, հերոս
Հիշու՞մ եք այս խորաթափանց հայացքով տղային: Նա Մայիս Աղվանի Հովսեփյանն է, ով ծանոթ –անծանոթ մեր հայրենակիցների սրտերը գրավեց մի քանի տարի առաջ՝ «Ամենախելացին» հեռուստահաղորդման եթերաշրջանի ժամանակ:

Եվ դարձավ հաղթողներից մեկը: Նա բազմաշնորհ էր ու լայնախոհ: Չի եղել մի բնագավառ, մի առարկա, որին նա չտիրապետեր: Նրա տարերքը արևելյան մարտարվեստն էր, բարձրագույն տեխնոլոգիաների ոլորտը…

9 տարեկանից զբաղվել է այկիդո մարտարվեստով՝ սև գոտի առաջին դան էր: Նա այն պատանիներից էր, ով գիտության ոլորտում չհասցրեց ասել իր խոսքը: Իսկ նա իր տեսակով թելադրելու էր 21-րդ դարի հայ երիտասարդի չափանիշ՝ հոգով ազգային, գաղափարներով՝ նորարար:

Նա ծնվել էր 2001 թվականին` սեպտեմբերի 9-ին: Սովորել էր Պարույր Սևակի անվան հ. 123 հիմնական դպրոցում: Թումո ստեղծածար տեխնոլոգիաների կենտրոնի սան էր: Հասցրել էր նվաճել բազմաթիվ մեդալներ և դիպլոմներ թե՛ սպորտի ասպարեզում, և թե ՛ միջազգային օլիպիդաներում:

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին նա դառնալու էր 20 տարեկան: Արցախի ու Հայաստանի դեմ թշնամու սանձազերծած պատերազմը խլեց Մայիսի ու հազարավոր լուսավոր տղաների կյանքը: Նրանք ծնվել էին, որ 21-րդ դարը լիներ Հայինը…Դարձան անմահության գնդի մարտիկներ:

Մայիս Հովսեփյանը բանակ էր զորակոչվել 2019-ի դեկտեմբերի 25-ին: Ծառայում էր Արցախում: Նռնակաձիգ էր: Սեպտեմբերի 27-ից եղել է պատերազմի ամենաթեժ կետերում:
Խիզախ զինվորը իր հնարամտություններով, արագ կողմնորոշվելու բարձր ունակություններով փայլել էր նաև ռազմի դաշտում:

Ոչնչացրել է թշնամու մեծաթիվ դիվերսիոն խմբեր: Ղեկավարելով ծառայակից ընկերներին՝ կարողացել է 5-6 օր շարունակ պահել հայկական դիրքերը ու չնահանջել:

Նույնիսկ գրավել են թշնամու դիրք: Զոհվել է հոկտեմբերի 21-ին՝ Ջրականում՝ վիրավոր հրամանատարին դուրս բերելու ժամանակ: Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Մայիս Հովսեփյան, մեր լուսավոր հերոս, շնորհավոր երկնային տարեդարձդ:

Խոնարհվում ենք քո և ծնողներիդ առաջ: Անունդ միշտ մնալու է մեր սրտում»: