«Հայփոստ»-ը ժամանակավորապես չի վճարի կանխիկ եղանակով կենսաթոշակը և երեխայի խնամքի նպաստը․ հայտարարություն

126

«Հայփոստ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․ «Կանխիկ եղանակով կենսաթոշակ և մինչև 2 տարեկաներեխայի խնամքի նպաստ ստացող

հարգելի շահառուներ, ՀայՓոստը տեղեկացնում է, որ սեպտեմբերի ինից ժամը 16:00-ից սկսած ժամանակավորապես չի վճարում կանխիկ եղանակով կենսաթոշակի ու մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները,

քանզի չի ստացել բավարար չափով դրամական միջոցներ ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից: Ֆինանսավորումը ստանալուն պես վճարումներն անմիջապես կվերսկսվեն: Հայցում ենք ձեր ներողամտությունը:

Շնորհակալություն ՀայՓոստն ընտրելու համար»։ Ժամանակավորապես «Հայփոստ»-ը չի վճարի կանխիկ եղանակով կենսաթոշակը և երեխայի խնամքի նպաստը․ հայտարարություն «Հայփոստ»-ը Ժամանակավորապես չի վճարի կանխիկ եղանակով կենսաթոշակն ու երեխայի խնամքի նպաստը․ հայտարարություն