Թուրքիայի նպատակն է տապալել ռուսական խաղաղապահ առաքելությունը և այդպիսով դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից․ Հայկ Խանումյան

1150

«Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Թուրք-ադրբեջանական սադրանքներն Արցախում, որը վերջին երեք օրերի ընթացքում լայն թափ է ստացել ու շարունակվում է նաև հիմա, այժմ արդեն ուղղված է ոչ այնքան հայության դեմ, այլ Կովկասում ռուսական ներկայության դեմ։ Թուրքիայի նպատակն է տապալել ռուսական խաղաղապահ առաքելությունը և այդպիսով դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»։