Հայաստան է գալիս թnւրք հայտնի քրեшկшն հեղինшկությունը

141

Թուրք հայտնի քրեական հեղինակություն Սեդաթ Պեկերը հայտարարել է Հայաստան այցելելու մտադրության մասին: Այս մասին նա գրել է Twitter— ի իր միկրոբլոգում:

«Ընկերներ, դուք ասում եք, որ Սեդաթ Պեկերն արել է այն, ինչ ընդդիմությունը չի կարողացել անել 20 տարվա ընթացքում, իմ ծառայությունը դեռ չի ավարտվել: Ես մեկնում եմ Սիրիա՝ արտաքին քաղաքականության մեջ իմ ներդրումն ունենալու համար: Այնտեղից ես մեկնելու եմ Կիպրոս, Հունաստան և Հայաստան», — գրել է Պեկերը՝ իրեն անվանելով «համաշխարհային խաղաղության դեսպան»: