Կառավարությունն ընդունեց որոշում, որով 2021 թվականի սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը տեղափոխվեց 2021 թվականի սեպտեմբերի 25-ը` շաբաթ օրը:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նշել է, որ «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ:
ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հայտնի հանգամանքների բերումով բոլորիս տրամադրությունը տոնական համարել չի կարելի, բայց կառավարությունը որոշել է պատշաճ ձևով նշել Հայաստանի անկախության 30-ամյակը: