«Шդրբեջшնшկшն կողմը փորձել է հրդե հել Ծղուկ, Սառնակունք գյուղերի ուղղությամբ шրոտшվшյրերի հարակից տարածքները». Դшվիթ Թորոսյшն

104

«Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ, «Բանակ-ինֆո» կայքի համակարգող Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.

«Ադրբեջանական կողմը շարունակում է տարբեր միջադեպեր հրահրել սահմանի տարբեր հատվածներում, գիշերային ժամերին օրեր առաջ փորձել է հրդեհել Ծղուկ,

Սառնակունք գյուղերի ուղղությամբ (գյուղերի տարածքում չէ, այլ ուղղությամբ, բուն բնակավայրերը մոտ 10կմ հեռու են միջադեպի վայրից), արոտավայրերի հարակից տարածքները, մերոնք կարողացել են կանխել տարածումը, տուժածներ չենք ունեցել»: