4 օր կլինի ոչ шշխшտшնքшյին․ կшռшվшրությունը որոշում կшյшցրեց

219

Սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը տեղափոխվեց սեպտեմբերի 25-ը` շաբաթ օրը: Կառավարությունը որոշումը ընդունեց այսօրվա կառավարության նիստի ընթացքում։

Նշվում է, որ նման կարգավորումը պայմանավորված է տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ: Նշենք, որ սեպտեմբերի 21-ը ոչ աշխատանքային օր է, այդ օրը նշվում է Անկախության 30-ամյակը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Անկախության 30-ամյակը պատշաճ ձևով նշվելու է․ «Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն և այն նվիրված է լինելու ՀՀ անկախության, ինքնիշխանության և Արցախի համար իրենց կյանքը զոհած նահատակների հիշատակին»։

Մանրամասները՝ տեսանյութում։