Կանա՛յք, Այս Նախանշանների Դեպքում Անմիջապես Դիմեք Սրտաբանի

130

Ամբողջ աշխարհում 35 տարեկանից բարձր տարիքի ամեն 4-րդ կինը մահանում է սրտային հիվանդության պատճառով։

Ինչպես հայտնում են Համաշխարհային առողջապահության կազմակերպությունից կանայք այս խնդրի հետ բախվում են դաշտանադադարի սկզբի առաջին 10 տարիների ընթացքում։

Սակայն սրտի հետ կապված խնդիրները գնալով <<երիտասարդանում>> են և հիմա 20 տարեկանից հետո անհրաժեշտ ժամանակ առ ժամանակ ապահովության համար դիմել սրտաբանի։ Բժիշկ սրտաբանները թվարկել են 5 նախանշան, որոնց առկայության դեպքում անհրաժեշտ է դիմել սրտաբանի։

ԱՅՏՈՒՑՆԵՐ։ Եթե նկատում եք ոտքերի և ոտնաթաթերի այտուցվծություն՝ դիմեք բժշկի։ Դա կարող է վկայել սրտամկանի աշխատանքի խանգարման մասին։ Հեղուկի կուտակումները վկայում են, որ արյունատար անոթները չեն կարողանում նորմալ արյան շրջանառություն կատարել։

ԳԼԽԱՑԱՎ։ ՈՒժեղ և մշտական բնույթ կրող գլխացավերըպատճառ են՝ բժշկի այցելելու համար։ Դրանք կարող են հանգեցնել ինսուտի կամ անևրիզմայի։ Բացի դրանից եթե գլխացավն ուղեկցվում է գլխապտույտների հետ կարող է կապված լինել սրտի հետ։

ՍՏԱՄՈՔՍԻ ՑԱՎԵՐ։ Կանանց մոտ սրտի հետ կապված խնդիրների ուշ հայտնաբերման 1ին պատճառն այն է, որ կանայք կարծում են՝ սրտի հիվանդության դեպքու պետք է ցավեր լինեն կրծքավանդակի ձախ կողմում։ Սակայն անհրաժեշտ է իմանալ, որ ստամոքսի շրջանի ցավերը, որոնք հիշեցնում են գաստրիտի ցավեր, նույնպես կարող են սրտի հետ կապ ունենալ։

ՈՒՇԱԹԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐ։ՈՒշաթափությունները հաճախակի հաճախակի ճնշման հետևանք է։ Ինչն էլ վկայում է սրտամկանի խնդիրների մասին։

ԳԼԽԱՊՏՈՒՅՏՆԵՐ։ Սա միակ նախանշանն է, որի ոչ մշտական լինելու դեպքում կարող եք չանհանգստանալ։ Սակայն եթե դրանք հաճախակի բնույթ են կրում անպայմանդիմեք բժշկի։