Կարմիր շուկայում այսօր մեկ ժամ շարունակ կրակոցներ են լսվել. հակառակորդի նպատակը բնակչության մեջ խուճապ մտցնելն է

165

Հակառակորդը հերթական անգամ սադրանքների է դիմել Արցախի հատվածում: Կարմիր շուկայում այսօր առավոտյան մեկ ժամ շարունակ կրակոցներ են լսվել, բայց ոչ թիրախավորված:

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասել է, որ Կարմիր շուկայի բնակիչների փոխանցմամբ, կրակոցներ եղել են, բայց՝ ոչ գյուղի ուղղությամբ, դրանք տեւել են մոտ ժամ.

«Ինչպես մենք Ստեփանակերտում ենք ասում՝ Շուշիում կրակել են, դարձել է սովորական, նույնն էլ նրանք:

Այսօր եթե օդային սահմանը նայենք, ամենաշատը 100 մետր հեռավորության վրա ենք սահմանից, դրա համար էլ անընդհատ կրակոցներ են լսվել: Կրակում են այն ուղղություններով, որտեղ բնակչություն չկա, բայց Կարմիր շուկայի բնակիչները փաստում են, որ կրակոցները շատ ուժեղ են լսվել, այնպիսի տպավորություն է եղել, որ հենց գյուղի վրա են կրակում»,-ասել է  Մետաքսե Հակոբյանը և ընդգծել, որ կրակոցների նպատակը բնակչության շրջանում խուճապ մտցնելն է.