ԴԱՏԱՐԱՆԸ ԱՐԳԵԼԵԼ Է ԴՈՆ ՊԻՊՈՅԻՆ ՀԱՎԱՔԵԼ ԽԱՂՈՂԻ ԲԵՐՔԸ, ԽՆԱՄԵԼ ԱՅԳԻՆ Ա

168

Քրեական հեղինակություն համարվող Դոն Պիպոյի բաջանաղի հայրը դիմել է Սնանկության դատարան։

Մենք տեղեկություն ենք ստացել, որ  դատարանը աննախադեպ որոշում է կայացրել այդ հայցով. նա հայցի ապահովման միջոց է կիրառել խաղողի այգու բերքը չհավաքել, չջրել, չխնամել այգին։ Նշենք, որ բերքահավաքի այս ժամանակահատվածում, եթե այգիները չմշակեն և բերքը չհավաքվի, ամենայն հավանականությամբ այս տարի խաղողի բերքի կորուստ կլինի:

Այս գործով զբաղվող Արթուր Ասատրյանի փաստաբաններից մեկն ասաց, որ Սնանկության դատարանում մյուս կողմից երկու հայց կա, երկուսով էլ դատարանը նման որոշում է կայացրել։

Նա ասաց, որ ավելի ինֆորմացիա չունեն, քան մերն է։

«Բաջանաղի հետ է կապված խնդիրը, մոտ մեկ միլիոն 300.000 դոլարի հափշտակության մասին է խոսքը։ Այդ գործով Արթուր Ասատրյանը և նրա հայրը՝ Օնիկ Ասատրյանը տուժող են ճանաչվել»,- ավելի վաղ ասել էր փաստաբաններից մեկը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/044c6333e217503b4cfeff1c6f2a93e5

© 2008 – 2021 «Հրապարակ օրաթերթ»