ՏԵՍԱՆՅNՒԹ. Մինչև Թnւրքիայի մեծ մասը պայքարnւմ է հրդեհների դեմ, Վանnւմ տեղատարափ անձրևից առաջացած ջրհեղեղը ավերnւմ է գյnւղերը

151

Ինչպես հայտնի դարձավ SLIM news-ին ՝Վանի Բաշքալե շրջանում տեղատարափ անձրևից հետո տեղի ունեցած հեղեղումների հետևանքով ավերվել են մի շարք տներ:

 

Նահանգապետ Մեհմեդ Էմին Բիլմեզը կատարվածի վերաբերյալ ասել է , որ հանդիպել են քաղաքացիների հետ և տեղեկություններ ստացել վնասների և հետագա աշխատանքների մասին:

«Օդերևութաբանները հաղորդել են , որ տարածաշրջանում դեռ մի քանի օր անձրևներ կտեղան:

Մենք նաև զգուշացրել ենք այս մասին բնակիչներին:

Այսօր կեսօրին լուրջ հեղեղումներ են եղել նաև Էսենյամաչ թաղամասում, այնտեղ նույնպես վնասվել են տներ , մեր աշխատակիցների մի մասը հիմա գտնվում է այնտեղ:

 

Վաղը կկատարվեն վնասի մանրամասն գնահատում»: , – ասել է նահանգապետ Մեհմեդ Էմին Բիլմեզը:

Նշենք , որ արդեն 5-րդ օրն է ինչ Թուրքիայի հարավային ափերին բռ-նկված անտառային հրդեհները չեն կարող փրկարարները մեկուսացնել , զո հերի թիվը հասել է 6-ի, զո հվել են նաև երկու հրշեջներ , տասնյակ գյուղեր և հյուրանոցային համալիրներ տարհանվել են: