Ասֆալտին փռելու օպերացիա՝ մարզերում

1813

«Ժամանակ» թերթը գրում է. «Ոստիկանությունը ասֆալտին փռելու գործողություններ է իրականացնում նաև մարզերում: Արմավիրում այս օրերին ոստիկանները ասֆալտին են փռում նախկինում դատվածություն ունեցող կամ իրենց կարծիքով՝ կրիմինալ հակումներ ունեցող անձանց:

Չնայած պաշտոնական բացատրությունը ապօրինի զենք-զինամթերքի մասին օպերատիվ տեղեկություններ ունենալն է, սակայն բերման ենթարկվածների բնակարանները կամ մեքենաները չեն խուզարկում: Ոստիկանությունը սա համարում է ավելի շատ կանխարգելիչ միջոցառում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: