Մորս ասшցին, որ հնшրшվոր է ոտքս կտրեն. միայն թե տեսնեք՝ ինչ է խոստովшնել դեռևս չքայլող Թшմարա Գևորգյանը (լուսանկար, տեսանյութ)

753

Թամարա Գևորգյանը վերջերս ավտովթարից հրաշքով էր փրկվել: Դերասանուհին 3-րդ անգամ վիրահատել է ոտքը, դեռ տեղաշարժվում է անվասայլակով:

Օրերս Թամարան հարցազրույց է տվել Areg TV-ի «Տեսլական Արեգ Գրիգի հետ» հաղորդմանը և խոսել է սարսափելի ավտովթարի մասին:

Դերասանուհին խոստովանել է, որ վիրահատությունից առաջ իր մորն ասել են, որ կարող են ստիպված լինեն իր ոտքը հեռացնել:

Թամարան վստահեցնում է, որ մահվանը հանդիպել է, զգացել է դրա շունչը և վերաիմաստավորել է կյանքը: Ըստ Թամարայի՝ երկար ժամանակ ուներ մտածելու, սակայն իրեն ամենից շատ զարմացրել են իր կարգավիճակը ծաղրող մարդիկ, ովքեր մեկնաբաննություններ էին անում, որ իբրև այնքան ձեռք առավ սերիալներում արատ ունեցողներին, որ ինքն էլ հայտնվեց անվասայլակին:

Թամարայի խոսքով՝ իսկապես բարդ փորձություն է հաղթահարել և դեռ շարունակում հաղթահարել, չի կարողանում քայլել, սակայն վստահ է, որ առաջիկայում կկարողանա դա անել:

ավելի վաղ  Թամարայի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի մանրամասները:

«Հրաշքով եմ փրկվել: Ոտքս շատ լուրջ վնասել եմ, կարելի է ասել՝ 0-ից են հավաքել, գրեթե 20 օր է՝ հիվանդանոցում եմ, սպասում են հերթական վիրահատությանը, դեռ մի քանի վիրահատություն առջևում է: Շատ լուրջ վնասվածք եմ ստացել, մի քանի կոտրվածք այդ թվում՝ արտաքին վնասվածք», –Starnews-ին ասել էր Թամարան:

Թամարան նաև հավելել էր, որ արագ չէր վարել մեքենան.

«Արագ չեմ վարել մեքենան, պարզապես կորցրել եմ կառավարումը, նույնիսկ դեռ հստակ չէ՝ արդյո՞ք մեքենայի խնդիրն էր , թե՝ ոչ: Պարզապես պատահել է, չհասկացա՝ ինչպես եղավ: Արդեն հայտնի է, որ արագ չեմ վարել, ինքս երբեք արագ չեմ ընթանում, նույնիսկ մայրուղու վրա վարել եմ 60-70 կմ/ժ արագությամբ, շրջադարձի ժամանակ խնդիր եղավ, կորցրի մեքենայի կառավարումը»: