Մեկ օրում ավելի քան 500 փախստականներ վերադարձել են Լեռնային Ղարաբաղում իրենց տներ

1226

Ռուս խաղաղապահներն ուղեկցել են փախստականներով ավտոբուսները, որոնք Լեռնային Ղարաբաղում իրենց տներ են վերադառնում Հայաստանի Հանրապետության տարածքից, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Այսօր ավտոբուսներով Երեւանից Ստեփանակերտ է տեղափոխվել 566 մարդ: Ավտոբուսների երթեւեկությունն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի եւ ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ:

Ռուս խաղաղապահները 23 դիտակետերում կատարում են իրադրության շուրջօրյա մոնիթորինգ եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները ապահովում են իրենց մշտական բնակության վայրեր քաղաքացիների անվտանգ վերադարձը, ցուցաբերվում է հումանիտար օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները:

Լեռնային Ղարաբաղ մշտական բնակության վայրեր են արդեն վերադարձել ընդհանուր ավելի քան 39 հազար 700 փախստականներ: