Ֆիզգորոդոկում մայթը գրավել են ու ոստիկաններին բերել մեզ ահաբեկելու. քաղաքացի

105

Ֆիզգորոդոկում կատարվող շինարարության դեմ բողոքող քաղաքացի Սեդա Գրիգորյանը գրում է․

«Էս չե՞ք!
Երբ նախորդ ԱԺ-ին հորդորում էինք էդ խայտառակ օրինագիծը չընդունել, որը քաղաքացիներին զրկում է իր իրավունքների պաշտպանության գործիքից ու հարկադրում մնալ ապօրինի կառուցապատումների գերի, մեզ չէին լսում, ինչպես միշտ:
ՖիզԳորոդոկում մայթը գրավել են ու ոստիկաններին բերել մեզ ահաբեկելու, ինչ էլ ասում ենք` ձեր ընդունած օրինագիծն են մեջբերում: Բնակիչները պետք է հրապարակի միջով քայլեն, քանի որ ամբողջ պետությունը ծնկի է եկել ոմն «բարեխիղճ կառուցապատողի» առաջ:
Հիմա հանգիստ եք? Գոհ եք ձեր արածից?
Մի շնչավոր մարդ կա՞, որ հասկանա, թե ինչ աղետ եք բերել!
Հիշեցնեմ, որ երկու բնակիչ ՀԱՑԱԴՈՒԼ է իրականացնում, քանի որ բազմաթիվ ակնհայտ ապօրինությունների դեմ պետությունը մեզ մենակ է թողել, քաղաքապետարանը` ձեռքերը լվացել, շինթույլտվությունն էլ նվիրել»: